Բաժիններ՝

«Մեկնաբանություններ եղան, թե այս կարգախոսի գաղափարախոսությունն այն է, որ երկրի ղեկավարը կստանա ժողովրդի «հոր» կարգավիճակ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսին, ասաց. «Մեկնաբանություններ եղան, թե այս կարգախոսի գաղափարախոսությունն այն է, որ երկրի ղեկավարը կստանա ժողովրդի «հոր» կարգավիճակ:

Ես ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն, գոյություն ունեն զավակներ, եղբայրներ, քույրեր, ու մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք սահմանել:

Մենք կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում ենք բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով: Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենք սպասավորներ ենք ու պիտի մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ ու մինչև վերջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031