Մարդու պրակտիկ կյանքում նրա գոյատևման ոչ մի պատմական ամուր ձև և միջոց առանձին անհատների և խմբերի կամային ցանկությամբ չի ձևավորվում: Բոլորը հանդիսանում են ժամանակի մարտահրավերների իրավիճակների և մարդկային կենսագործունեության պայմանների փոփոխությունների ինքնատիպ պատասխաններ:
Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Պետական համակարգում աշխատող մարդկանց շնորհիվ է, որ իշխանազավթումից հետո Հայաստանում դեռևս տեղի չի ունեցել համակարգային կոլապս: Նիկոլի նշանակած բազմաթիվ самодур նախարարներ, մարզպետներ, վարչության պետեր, տնօրեններ և պատգամավորներ մակաբուծում են իրենց գործը պրոֆեսիոնալ, լուռումունջ կատարող մասնագետների վրա:
Կինը փորձել է ինքնահրկիզվել Կառավարության շենքի դիմաց
Դավիթ Անհաղթի 8 հասցեում գտնվող «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» պարիսպը հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով շարունակում է վնասվել:
Այսօր, ինչպես ամեն հինգշաբթի՝ Կառավարության նիստի օրը, սևազգեստ մայրերը գործադիրի շենքի առջև էին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են, որ խաղաղ պայմաններում, իրենց խոսքով, սպանված, պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած իրենց որդիների գործերն արդար քննվեն: Նրանք հանդիպում են խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից և իր տիկին Աննա Հակոբյանից: 2010թ. զոհված հետախույզ Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում կասկած հայտնեց, որ վարչապետը տիրապետում է իրավիճակին:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին բուժօգնություն է պահանջվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր խորհրդարանական Իրմա Նադիրաշվիլին անհայտ ծագման հեղուկ է լցրել նիստերի դահլիճում: Այդ մասին հայտնել է պատգամավոր Նինո Ցիլոսանին։
Դեկտեմբերի 7-10-ը «Եվրանեսթ» ԽՎ ԱԺ հայկական պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթի» հերթական նիստին, որտեղ, ըստ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացրել: Նա վստահեցնում է՝ հայկական պատվիրակությունն իր առջև դրված նպատակներից գրեթե կրկնակի արդյունք է ստացել:
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Փարաքար գյուղի 3 բնակիչ:
Երեկ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:
Գերագույն ռադան մինչեւ 2020 թվականի վերջը երկարաձգել է «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է ուկրաինական խորհրդարանի 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրները նման են «Թթենի» ֆիլմի հերոսներից Գասպարին, իսկ «Իմ քայլը»՝ Գասպարին ծեծող Սամսոնին։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով քննարկվող վարկային համաձայնագրերին և դրանց վերաբերյալ ընդդիմության քննադատությանը՝ հիշեց հայտնի «Թթենի» ֆիլմը և ԱԺ խմբակցություններին համեմատեց այդ ֆիլմի հայտնի հերոսների հետ։
«Նույն վարչապետը տարիներ շարունակ քննադատել է արտաքին պարտքի ավելացումը, հիմա նույնն է անում». Գևորգ Գորգիսյան
Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել գազից, նրանցից հինգի վիճակը ծանր է:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Այս մթնոլորտն այս խորհրդարանում ուղղակի դառնում է անտանելի. Նաիրա Զոհրաբյան
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու գերմանացի դիվանագետների, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը:
«Եկեք թեստ անենք մեր պետական կառավարման համակարգում. ինչ գիտնականի մի տեղ դնում ես, պարզվում է՝ դիսերտացիայի կեսը կեղծ է։ Վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս. մարդը ճի՞շտ է ասում՝ բոլորինը կեղծ է, ինչո՞ւ եք միայն ինձ վրա կենտրոնացել։ Այս կեղծիքի միջավայրում ինչքա՞ն ենք մենք շարունակելու ապրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալով՝ իշխանությունը հստակեցնում է այսօրվա Հայաստանի ուրվագծերը. տոտալ գաղտնալսումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանության տոտալ վախերի ու կասկածամտության հաստատումը։ Ցավալի է, որ փոփոխությունների ու ազատության դրոշով իշխանության եկածներն ընդամենը 1.5 տարում դառնում են իրենց վախերի գերին։ Ամեն նման քայլ, նոր օրենք, նոր որոշում ձևավորում են ուրիշ Հայաստանի բարքերը՝ գաղտնալսել, մատնել, թաքուն նկարել և այլն։
168 Մամուլի տեսություն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Կառավարությունը հավանություն տվեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագծին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է հայտարարել 2019 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց. հեղինակը Փաշինյանի կարծիքով Թումանյանն է
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը խորհրդարանում կիսվեց մինչ պատգամավոր դառնալն իր ունեցած աշխատանքային փորձով։