«Մարդիկ կան, որ կանխիկ ունեն, բայց չեն ծախսում և վարկ են վերցնում». Արմեն Փամբուխչյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը խորհրդարանում կիսվեց մինչ պատգամավոր դառնալն իր ունեցած աշխատանքային փորձով։

Փամբուխչյանը նշեց, որ ժամանակին աշխատել է վարկային տարբեր կազմակերպություններում և բանկերում, շատ լավ գիտի՝ ի՞նչ է վարկը, ուստի վստահեցնում է, որ վարկը դա ոչ  ջրհեղեղ է, և ոչ էլ տարերային աղետ, ինչպես կարծում է հասարակության որոշակի հատված։

«Դա իրականում այդպես չէ։ Վարկն ունի նպատակային ուղղվածություն, թե ինչի վրա է ծախսվելու։ Կա նաև սպառողական տեսակի վարկ։ Արվում է նաև վերլուծություն, թե  պետությունը կամ քաղաքացին ինչպես է դա վճարելու։ Մեզ վարկ տվող կազմակերպությունը վստահ է, որ վերլուծություն է կատարել և տեսել է, որ Հայաստանը կարող է լինել վճարունակ»,- ասաց  պարտգամավորը՝ ընդգծելով, որ վարկ վերցնելն ամբողջ աշխարհում ընդունված է, և լինում են նաև դեպքեր, երբ «մարդն իր կանխիկը պահում է, չի ծախսում և վարկ է վերցնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031