«Ընդդիմությունը «Թթենու» Գասպարն է, «Իմ քայլը»՝ Գասպարին ծեծող Սամսոնը»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով քննարկվող վարկային համաձայնագրերին և դրանց վերաբերյալ ընդդիմության քննադատությանը՝ հիշեց հայտնի «Թթենի» ֆիլմը և ԱԺ խմբակցություններին համեմատեց այդ ֆիլմի հայտնի հերոսների հետ։

««Թթենին» հիշում եք, Սամսոնին և Գասպարին… Հիշում եք, որ Գասպարն ասում էր, Սամսոնը գա իրեն ծեծի, որ տղաների մոտ խայտառակ չլինի։ Իմ մոտ տպավորություն է, որ ընդդիմությունը Գասպարն է, մենք էլ հենց մեկումեջ կոպիտ բաներ ենք ասում, ասում են՝ անհանդուրժողականություն, դա նույնն է, որ Գասպարը միանգամից զանգի ոստիկանություն և ասի, թե՝ ինձ ծեծում են»,- ասաց  իմքայլական պատգամավորը՝ հիշեցնելով, որ, եթե Գասպարն անցնի կարմիր գծերը, միևնույն է, Սամսոնը տալու է համարժեք պատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031