ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պնդմամբ, քրեական ենթամշակույթի առկայությունը և կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում առաջացնում են խնդիրներ, ինչի լուծումներից մեկը քրեական պատասխանատվության ենթարկելն է: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության մշակած կարգավորմանը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, Բադասյանը նշեց, որ այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք իրենք նկարագրել են։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ։
Թբիլիսիի կենտրոնում իրավապահները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 16 մասնակիցների՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ բռնության կոչերի աճը կանխարգելելու նպատակով անձի կամ անձանց նկատմամբ սեռով, ռասայով կամ այլ խտրական հիմքով բռնության հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային քարոզելու համար պետք է նախատեսվի ինքնուրույն քրեական պատասխանատվություն։
«Շատ էլ լավ ա». Հայկ Գևորգյանը՝ 130 միլիոն դոլար պարտք վերցնելու մասին
«Լավ չի, որ փորձառու պատգամավոր եք և բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք՝ լավ չի». Բաբկեն Թունյանը՝ Տիգրան Ուրիխանյանին
«Նախկին իշխանությունները դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ են հետապնդում»:
Ազգային ժողովի «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ վարկեր վերցնելիս պետք է հարց հնչեցնել՝ դրանք լա՞վ բան են, պետքակա՞ն են, թե՞ ոչ։ Այս մասին այսօր խորհրդարանում 4 վարկային համաձայնագրերի վավերացման մասին հարցերի քննարկման ժամանակ ասաց իմքայլական պատգամավորը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 08:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) Ալժիրի նախագահական ընտրություններում սկսվել է աշխատանքն ընտրատեղամասերում:
Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:
«Կարծում ենք, որ դա արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ», – նկատեց նախարար Տոնոյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով նախատեսվում է «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրված արտոնությանը ավելացնել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն՝ ևս մեկ խմբաքանակ ներկրելու համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան խաչատրյանը նշեց, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ»-ը գործում է 2017 թվականից։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ հանրահավաք-երթ՝ ի պաշտպանություն ավանդական ընտանիքի ինստիտուտի, որն այդ օրերին ավելի քան տասը երկրներում կայացած համանման ակցիաներից մեկն էր։ Այսպիսով, առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը միացավ ընտանիքի ինստիտուտի պաշտպանության համաշխարհային շարժմանը։
«Լիդիանի» մուտքն Ամուլսարի տարածք ապօրինի շրջափակված է 2018թ. հունիսից ի վեր: Չնայած դատարանի որոշմանը, որ պատկան մարմինները պարտավոր են վերականգնել «Լիդիանի» անխափան մուտքն Ամուլսարի տարածք, ճանապարհները շարունակում են մնալ շրջափակված: Այնուամենայնիվ, «Լիդիանը» շարունակել է իրականացնել պայմանագրային իր պարտավորությունները և կատարել է հողի վարձակալության վճարումները համայնքային բյուջեներ: Որպես թափանցիկության պարտավորություն «Լիդիանը» ամեն տարվա ավարտին հրապարակում է համայնքային բյուջեներ կատարված վճարումները:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս:
ԱՄՆ-ի դաշնային դատախազները չեղյալ են հայտարարել երկու իրանցի գիտնականների՝ Մահբուբե Գաեդիի եւ Մարիամ Ջազայերիի նկատմամբ մեղադրանքները՝ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ՝ կողմերի միջեւ բանտարկյալների պատրաստվող փոխանակության շրջանակում:
Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհներին ավտոմոբիլային խցանումներն ավելի քան 400 կիլոմետրի են հասնում տրանսպորտի աշխատողների համազգային գործադուլի ութերորդ օրը: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
«Ինչպե՞ս եք ծախսելու էս վարկը. ձեր բերած բացատրություններն անկայուն են, գլխացավ են առաջացնում». Սերգեյ Բագրատյան
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Շինարարների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այգու դարպասի երկաթյա սյանը․ 18-ամյա ուղևոր Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է։
«Ինչո՞ւ եք ափալ-թափալ էսօր բերել էս վարկային համաձայնագրերը». Գևորգ Գորգիսյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում 4 վարկային համաձայնագրերի վավերացման հարցի քննարկման ժամանակ համաձայնագրերը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց.
Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի 12-ին սկսվել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրությունները։
Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնակն և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 9-ին «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոն ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ դեկտեմբերի 7-ին ժամը 22:30-ին իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակչուհի 1988թ.ծնված Ռ. Հ.-ն, ով դեկտեմբերի 9-ին ժամը 20:35-ին ծննդաբերել է 34 շաբաթական մահացած պտուղ:
Բողոքի ակցիա` Կառավարության առջև. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւանի քաղաքապետարանից փաստաթղթեր էր պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ դիմումի քննության շրջանակներում:
Ազգային ժողովը քննարկում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ-ի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: