
«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում հաշվեքննություն է իրականացվում

ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամում ստուգումներ են սկսվել:
Արդյունքների վերաբերյալ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչությունից հայտնեցին, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան հիմնադրամում» իրականացվելիք հաշվեքննությունը դեռ ավարտված չէ։
«Համաձայն «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Մինչև հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը հաշվեքննիչ պալատի անդամներին, հաշվեքննողներին, հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին, ներգրավված մասնագետներին ու փորձագետներին և հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է հաշվեքննության վերաբերյալ որևէ ձևով նախնական գնահատականների և եզրակացությունների հրապարակումը»»,- ասված է պատասխան հաղորդագրության մեջ:
Մարիամ Պետրոսյան