
««Մանչեսթեր Յունայթեդը» ստանում է այն ցավը, որին արժանի է». Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ՝ մարզական փորձագետ Գարի Նևիլը կարծում է, որ «Կարմիր սատանաները» պետք է շարունակեն ներդրումներ կատարել կազմի մեջ:
«Տանից հեռու «Մանչեսթեր Յունայթեդը» մտադրված չէ հաղթանակի: Նրանք թույլ են տալիս, որ խաղերն ընթանան հանգիստ ռիթմով: Թիմի խորությունը բավարար լավը չէ, և նրանք մի քայլ ետ են գնացել: Անցած տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» ցուցադրում էր ֆուտբոլի այլ ոճ:
Այս թիմին հարկավոր են հինգից վեց նորեկներ, և նրանք կարժենան մեծ գումարներ: Տնօրենների խորհուրդը պատասխանատու է ամեն ինչի համար: Աշխատակազմի վատ ընտրություն, մարզիչների վատ ընտրություն, այնուհետև՝ նրանց աշխատանքից հեռացումը: «Մանչեսթեր Յունայթեդը» ստանում է այն ցավը, որին արժանի է»,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:
Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 12-րդ հորիզոնականում է՝ ակտիվում ունենալով 9 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը