Բաժիններ՝

«Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը»». Զելենսկի

Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն առայժմ դիտարկվում է միայն միջազգային մակարդակով՝ «նորմանդական ձեւաչափով»:

Այդ մասին նա ասել է Կիեւում ընթացող մամուլի ասուլիսում, որը YouTube-ում հեռարձակում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Ընդսմին նա բացատրել է, թե ինչու հնարավոր չէ իր անձնական հանդիպումը Պուտինի հետ:

«Այդ մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ բոլոր դեմ են»,-նշել է նա, չճշտելով, թե ում մասին է խոսքը: Մինչդեռ, Ուկրաինայի ղեկավարի կարծիքով, Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը»:

Նա հիշեցրել է, որ վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ հարաբերություններում միմյանց ընդառաջ քայլեր են կատարվում. մասնավորապես Կիեւին եւ Մոսկվային հաջողվեց պայմանավորվել կալանավորների փոխանակման շուրջ, ինչը մեծ հաջողություն դարձավ, ինչպես նաեւ Շփման եռակողմ խմբի շրջանակում Դոնբասում զորքերի տարանջատման շուրջ: «Մենք պետք է հանդիպենք, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ առաջընթաց կա»,-հավելել է Զելենսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031