Բաժիններ՝

ԵՄ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները բացառեց հարկային հանգրվանների սև ցուցակներից

Եվրամիությունը Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Շվեյցարիան ու եւս հինգ երկիր բացառել է հարկային հանգրվանների եվրոպական երկու սեւ ցուցակից: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին տարածված հայտարարության մեջ, որի նիստը՝ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով, տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում:

«Հոկտեմբերի 10-ին ԵՄ-ի խորհուրդը համաձայնել է Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մարշալյան կղզիները բացառել այն երկրների ու տարածքների եվրոպական ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ չեն համագործակցում հարկերի վճարումից խուսափելու հարցում: Նա նաեւ հաստատել է, որ Ալբանիան, Կոստա-Ռիկան, Մավրիկիոսը, Սերբիան եւ Շվեյցարիան վաղաժամկետ կատարել են հարկային համագործակցության գծով իրենց բոլոր պարտավորությունները եւ անհրաժեշտ բարեփոխումներ են անցկացրել, որպեսզի համապատասխանեն լավ հարկային վարչարարության եվրոպական սկզբունքներին: Այս երկրները կբացառվեն հարկային հանգրվանների վերաբերյալ ԵՄ-ի խորհրդի Հավելված 2-ից (հարկային հանգրվանների այսպես կոչված «գորշ ցուցակ», որոնք հայտարարել են հարկային ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցելու մտադրության մասին, բայց դեռեւս անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել դրա համար»,-ասված է փաստաթղթում:

Այսօրվա որոշումից հետո ֆիսկալ ոլորտում ԵՄ-ի հետ չհամագործակցող հարկային հանգրվանների հիմնական սեւ ցուցակում մնացել է ինը պետություն ու տարածք՝ ամերիկյան Վիրջինյան կղզիները, Ամերիկան Սամոան, Բելիզը, Ֆիջին, Օմանը, Սամոան, Տրինիդադը եւ Տոբագոն, Վանուատուն: Եվրամիության կողմից հարկային հանգրվանների սեւ ու գորշ ցուցակներն ստեղծվել են 2017 թվականին նախորդ տարիների ընդգրկուն հարկային այնպիսի սկանդալների արդյունքում, ինչպիսիք են՝ «Պանամայի դոսիեն» կամ «Լյուքսեմբուրգյան դոսիեն», երբ ԶԼՄ-ներ տեղեկություններ արտահոսեցին ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների ու գործարարների հարյուրավոր օֆշորային հաշիվների ու ընկերությունների վերաբերյալ, որոնք օֆշորներն օգտագործել են հարկերի վճարումից խուսափելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031