«Էս հայհոյող երախները տեսեք ոնց ենք փակելու». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է իրեն հայհոյողի լուսանկարը
Էս հայհոյող երախները տեսեք ոնց ենք փակելու։ Այս մասին Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա լուսանկար է հրապարակել, որտեղ օգտատերերից մեկը ներողություն է խնդրում իրեն վիրավորելու համար եւ գրել.
«Ես խոստանում եմ, որ օրենսդրորեն փակելու ենք ատելության խոսք եւ հայհոյանք տարածող յուրաքանչյուր երախ:
Երեկ ամանորյա իմ ուղերձի տակ, որը, կարծում եմ, սիրուն ու բարի մաղթանք էր, Էջմիածնի Պատկանյանի անվան թիվ 9 դպրոցի տղամարդ ուսուցիչը, ոմն Հրանտ Գալստյան, հայհոյանք էր գրել: Պատկերացնո՞ւմ եք, ուսուցիչ, որին վստահված է մեր երեխաների դաստիարակությունը: Ուսուցիչ, ով ունի կին, մայր, երեխաներ:
Բնականաբար, իմ փաստաբանը անմիջապես նյութեր նախապատրաստեց` դատարան դիմելու համար: Սակայն հայհոյող ուսուցիչը, հիշեցնեմ` անձնագրով տղամարդ, իր էջում հրապարակային ներողություն խնդրեց ինձանից, ասելով, թե չի գիտակցել ինչ է անում:
Սա այլեւս ողբերգություն է եւ սա իմ, կամ առանձին վերցրած որեւէ քաղաքական-հանրային գործչի մասնավոր հարցը չէ: Ատելությունը, իռացիոնալ, ագրեսիվ, քարուքանդ է անում ամեն ինչ եւ այլեւս Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է:
Ես ասում եմ` ոչ մի հայհոյող այլեւս անպատիժ չի մնալու: Կոչ եմ անում խորհրդարանի բոլոր խմբակցությունների իմ գործընկերներին, անմիջապես տոներից հետո, ակտիվորեն աշխատենք օրենքի նախագծի վրա, որը ատելության խոսքը, հայհոյանքը կբերի քրեական պատասխանատվության դաշտ:
Բավական եղավ հանդուրժենք հիվանդներին եւ անհաջողակներին, որոնց միակ բաստիոնը հայհոյանքն ու ապականությունն է:
Այլեւս ոչ մի ստահակի զիջում չի լինելու»։
Էս հայհոյող երախները տեսեք ոնց ենք փակելու Ես խոստանում եմ, որ օրենսդրորեն փակելու ենք ատելության խոսք և հայհոյանք…
Gepostet von Naira Zohrabyan am Dienstag, 31. Dezember 2019