Արտակարգ դեպք Երևանում. տարիքով 3 տղամարդիկ կասկածվում են 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 3 հոգու կողմից 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնությի գործողություններ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային ոստիկանության բաժին է դիմել երեխայի մայրը և հայտնել, որ դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին ոմն Արմենը, Սարգիսը և Գոռը իր երեխայի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Արմեն Ազիզյանը, Գոռը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Գոռ Մովսիսյանը, իսկ Սարգիսը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սարգիս Բաղդասարյանը:
Նշված անձինք ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են տարածքային ոստիկանություն, որտեղ բացատրություն են տվել և բաց թողնվել: Ոստիկանությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապաստախանում են երեխայի մոր հայտնած տեղեկությունները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայրը ոստիկաններին հայտնել է նաև, թե ինչ մակնիշի ավտոմեքենայով են եղել նշված անձինք: