Financial Times թերթն ընտրել է տարվա բառը
Financial Times թերթը տարվա բառ է ճանաչել Be water («Ջուր եղի՛ր») արտահայտությունը՝ հոնկոնգցի բողոքավորների կարգախոսը, որոնք ոգեշնչված էին Բրյուս Լիի փիլիսոփայությունից: Ինչպե գրել է հրատարակությունը, նախքան Հոնկոնգի իշխանությունները կհասկանային, թե ինչ է տեղի ունենում, բողոքավորները «հավաքվեցին ցողի պես»՝ արգելափակելու կառավարության շենք տանող ճանապարհը: Երբ այդ վայր ժամանեց անկարգությունների դեմ պայքարի ոստիկանությունը, նրանք «ցրվեցին մառախուղի պես»՝ փախչելով նեղ փողոցներով, երբ նրանց բռնում էին, նրանք «ամրապինդ էին սառցի պես»։
Be water-ը («Ջուր եղի՛ր») ամենահայտնի հոնկոնգցու՝ Բրյուս Լիի փիլոսոփայությունն է, նշում է թերթը:
Բրյուս Լին մեծացել է Հոնկոնգում, բայց հռչակավոր է դարձել Հոլիվուդում: Նա զբաղվում էր մարտարվեստներով եւ ոչ միայն դերասան էր, այլեւ փիլիսոփա:
«Մաքրե՛ք ձեր բանականությունը: Եղե՛ք անկերպ, ինչպես ջուրը: Այժմ դուք ջուրը լցնում եք գավաթը. այն դառնում է գավաթ: Դուք ջուրը լցնում եք շիշը. այն շիշ է դառնում: Դուք ջուրը լցնում ենք թեյնիկը, այն թեյնիկ է դառնում: Այժմ ջուրը կարող է հոսել կամ էլ այն կարող է ցիրուցան լինել: Ջուր եղի՛ր, բարեկամս»,- ասել է Բրյուս Լին 1970-ական թվականներին հարցազրույցի ժամանակ: Զանգվածային բողոքները, որոնք սկիզբ առան արտահանձնման մասին օրինագծի քննարկումից, Հոնկոնգում շարունակվում են հունիսի սկզբից: Կես տարում Հոնկոնգում տեղի են ունեցել ավելի քան 900 ցույցեր, երթեր, բողոքներ, այդ ընթացքում ձերբակալվել է 5,8 հազարից ավելի մարդ, տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել բողոքների 932 մասնակիցների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: