
«Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն». Գագիկ Սուրենյան

«Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն։
«Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն»,- ասվում է գրառման մեջ։