Բաժիններ՝

Թայլանդում քարանձավում արգելափակված աշակերտներին դուրս բերած փրկարարը մահացել է

Թայլանդում 2018 թվականին քարանձավից 12 տղաներին և նրանց մարզչին փրկած թիմի փրկարարներից մեկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է «BBC News»-ն: Լրատվամիջոցի տվյալներով, փրկարարի մահվան պատճառը եղել է վարակը, որը ստացել է քարանձավից երեխաներին դուրս բերելու աշխատանքները կազմակերպելու ժամանակ: Նա մահացել է դեկտեմբերի 27-ին և նույն օրը հուղարկավորվել է մուսուլմանական կարգով:

2018 թվականի հունիսի 23-ին դպրոցական ֆուտբոլային խումբը, բաղկացած 11-16 տարեկան աշակերտներից, մարզչի հետ կազմակերպել էին արշավ դեպի Չիանգ Ռաի (Chiang Rai) նահանգ: Ուժեղ անձրևների հետևանքով փակվել են տեղի քարանձավի մուտքերը և աշակերտներն ու իրենց մարզիչը արգելափակվել են: Նրանք հայտնաբերվել են 10 օր անց: Իրավիճակն այնպիսին է եղել, որ դպրոցականները ստիպված են եղել հաղթահարել ջրածածկ տարածքները սուզորդների օգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս