Բաժիններ՝

«Հավատում էինք, բայց որ այսպես…». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Հավատում էինք, բայց որ այսպես… ?

❗️Երբ մի քանի շաբաթ առաջ ասում էինք՝ դեկտեմբերի 31-ին երեկոյան համերգ ենք կազմակերպելու, բոլորի արձագանքը մեկն էր՝ չի ստացվի, մարդ չի գալու:

❗️Երբ չորս օր առաջ տոմսերը հանվեցին վաճառքի, բոլորն ասում էին՝ անհնար է, տոմս չի վաճառվելու:

Չորս օր անց կարող եմ ասել, որ երկուսն էլ ստացվել է: Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական:

Եվ այս ամենը մեր բոլորի համախմբված աշխատանքի արդյունք է՝ ոլորտի ներկայացուցիչների, հանրության, բոլորի: Ամանորն ու Ծննդյան տոները նշելու նոր մշակույթ և միջավայր ձևավորելու կարևոր քայլեր են, դա անհնար է առանց հավատալու և փոխգործակցության:

Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ.»:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10157869596858501/

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս