
Ճայթիչը ձեռքում պայթելու հետևանքով Ասկերանի շրջանի բնակիչը վնասվածքներ է ստացել

Դեկտեմբերի 26-ին Իվանյանի զինհոսպիտալից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 14:00-ին աջ դաստակի 1-ին մատի բիստալ ֆալանգի տրավմատիկ անպոտացիա, թաթային մակերեսի պատռված վերքերով, 2-րդ մատի բիստալ ֆալանգի ոչ լրիվ անպոտացիա, 3-րդ և 4-րդ մատների բազմաթիվ պատռված, քերծված վերքերով իրենց մոտ է դիմել Ասկերանի շրջանի բնակիչ 1967թ.ծնված Գ. Ա.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Գ. Ա.-ն նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ի սահմաններում Խնձրիստան գյուղի վարչական տարածքում գտնվող Սունջինկա տեղամասում` ճայթիչը ձեռքում պայթելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանություն