«Սահրադ» կոչվող հատվածում վարորդը և ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ոլորաններից դեպի «Սահրադ» կոչվող հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը և ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հակոբ Հ.) Մ-2 ավտոճանապարհի Ջերմուկ-Վայք հատվածի 9-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10-15 մ սահելով ձորակը՝ կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031