Բաժիններ՝

«Պարզապես ասեք շնորհակալություն, ճանապարհ դնենք տարին ու երազենք, որ հաջորդ տարի մենք Հայաստանն ավելի ենք ուժեղացնելու ու ավելի բարի տարի ենք ապահովելու բոլորի համար». Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամանոր։ Համաժողովրդական տոն։ Տոն, որը պետք է նշել քո երկրում։

Շնորհակալ լինենք բոլոր նրանց, ովքեր արել են ամեն ինչ, որ Հայաստանը վերածնվի ու շարունակի իր ընթացքը։ Նրանց, ովքեր 1918-ին Հայաստանի Հանրապետություն կերտեցին, նրանց, ովքեր ծաղկեցրեցին Խորհրդային Հայաստանը, նրանց, ովքեր Արցախյան հերոսամարտում մեծացրեցին հայրենիքի չափերը, ովքեր պահպանեցին, ժամանակակից պետության կառուցվածք հաղորդեցին ու մեզ փոխանցեցին անկախ ու հպարտ երկիր։

Պարզապես ասեք շնորհակալություն, ճանապարհ դնենք տարին ու երազենք, որ հաջորդ տարի մենք Հայաստանն ավելի ենք ուժեղացնելու ու ավելի բարի տարի ենք ապահովելու բոլորի համար։

Ուրախ Ամանոր բոլորին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս