
Պիցցա՝ շերտավոր խմորով. ավելի համեղ չեք փորձել

Բաղադրիչներ
1. Շերտավոր խմոր
2. Կիսաապխտած երշիկ – 150 գ
3. Բուլղարական պղպեղ – 1/2 հատ
4. Լոլիկ – 1 հատ
5. Պանիր – 100 գ
6. Սոխ – 1 հատ
7. Սխտոր
8. Կետչուպ – 1 թ/գ
9. Մայոնեզ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները խորանարդաձև կտրատել, ավելացնել մայոնեզը և կետչուպը, խառնել:
2. Սառեցված խմորը գրտնակել և եզրերից փոքր կտրվածքներ անել:
3. Կենտրոնում դնել միջուկից, ծածկել խմորով՝ հյուսելով խմորի շերտերը:
4. Վրան հարած ձու քսել և 20 րոպե թխել 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը