Բաժիններ՝

«Ես հիանում եմ Զիդանով, նա լավագույններից մեկն է»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ հանդիպումների մասին:

«Սա առանձնահատուկ պահ է, քանի որ Զիդանը լավագույններից մեկն է: Ես երազում էի խաղալ նրա կողքին, բայց դա երբեք տեղի չունեցավ: Ես մի փոքր եմ խոսել նրա հետ, բայց տպավորություն եմ ստացել, որ նա անհավատալի անձնավորություն է, ես հիանում եմ նրանով: Լավ կլինի կրկին տեսնել նրան:

Մադրիդցիներն այս մրցաշարի թագավորներն են: Անհավատալի փորձություն է սպասում մեզ: Մենք հնարավորինս լավ պատրաստվելու ենք:

Փետրվարին մենք կտեսնենք, թե ինչ վիճակում ենք մենք լինելու, և ինչ վիճակում կլինի «Ռեալը»: Այս իրավիճակում նրանք մեզանից ավելի փորձառու են, բայց մենք միշտ ցանկանում ենք հաջողության հասնել նման մրցաշարում: Սա անհավատալի փորձ է մեզ համար, ես վստահ եմ, որ մենք կունենանք երկու լավ հանդիպում»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս