Բաժիններ՝

Բակո Սահակյանը մասնակցել է Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ շրջաններում առողջապահական ժամանակակից ցանցի ընդլայնումն ու արդիականացումը պետության սոցիալ-տնտեսական կարեւոր առաջադրանքներից է, եւ այս ուղղությամբ աշխատանքները լինելու են հետեւողական:

Նույն օրը հիվանդանոցի բակում բացվել է ԼՂՀ վաստակավոր բժիշկ Ա. Բունիաթյանի կիսանդրին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել անվանի բժշկի ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման գործում՝ նշելով, որ նրա հիշատակը վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031