Ռևազյանը չի բացառում, որ հաջորդ տարվանից Հայաստանում կգործի տեղական ավիափոխադրող
Հայաստանում 2020 թվականին, հնարավոր է, իր աշխատանքները սկսի հայկական նոր ավիաընկերություն: Այս մասին րագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ տեղեկացնելով, որ մեկ ընկերություն դիմել է, և ներկայում ուսումնասիրվում են փաստաթղթերը:
«Տեսնենք, եթե համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին ու ամեն ինչ նորմալ ընթանա, ապա մյուս տարվա ընթացքում մենք կունենանք տեղական փոխադրող»,-ասաց Ռևազյանը:
Այս պահի դրությամբ Ռևազյանն ավելի տեղեկություններ չկարողացավ հաղորդել, քանի որ մասնագետները դեռ ուսումնասիրում են փաստաթղթերը: