Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատական նիստը կրկին հետաձգվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգել է նիստը, քանի որ Սիլվա Համբարձումյանի կողմից ներգրավվել է նոր պաշտպան, որը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019թ․ հունվարի 29-ին, ժամը 13:10-ին։

Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ …»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031