«Բա եթե տնտեսությունն աճում է, ինչո՞ւ եք 180 միլիարդի պարտք վերցնում»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում 4 վարկային համաձայնագրերի վավերացման հարցի քննարկման ժամանակ համաձայնագրերը ներկայացնող  Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց.

«Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվել է 180 մլրդ-ից ավելիի չափով, և, ըստ այդմ, պետք է ճիշտ այդքան գումար վարկ վերցնել։ Եթե պետությունը պարտք չվերցնի, այդքան գումարը չի բավարարի պետական կարիքները հոգալու համար: Այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, աճի տեմպեր են արձանագրվում, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում և կանխատեսվում, ո՞րն է պատճառն ի սկզբանե դեֆիցիտ արձանագրելու և արտաքին պարտք»։

Հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. Ոչ, ունեցել ենք 62 մլրդ-ից ավելի հարկային եկամուտների հնարավորություն, բայց ամբողջ 62 մլրդ-ը ծրագրավորվել է ծախսերով իրականացնել, հետևաբար՝ ֆինանսական պահանջը դեֆիցիտի մասով նույնն է մնացել:

«Սեպտեմբեր ամսին մենք մի անգամ վերանայել ենք, թե Ձեր ասած կոնտեքստում արդյոք հնարավո՞ր էր խուսափել վարկեր վերցնելուց: Փորձել ենք գնահատել ամբողջ իրավիճակը, և հասկացել ենք, որ, այնուամենայնիվ, ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն ունենալու ենք, և դրա համար բերել ենք ԱԺ»,- ասաց փոխնախարարը, ինչին ի պատասխան՝ Ուրիխանյանն արձագանքեց. «Լավ չի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031