Բաժիններ՝

Կառավարությունը նոր արտոնություն տրամադրեց տեքստիլի ոլորտում գործող ընկերությանը

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով նախատեսվում է «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրված արտոնությանը ավելացնել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն՝ ևս մեկ խմբաքանակ ներկրելու համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան խաչատրյանը նշեց, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ»-ը գործում է 2017 թվականից։

«Այն արտադրում է սրբիչներ՝ Արարատի մարզում։ Այս խմբաքանակով առաջարկվում է լրացուցիչ 10,6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների համար ևս սահմանել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն, որի գծով ԱԱՀ արտոնությունը կկազմի 2,1 մլրդ դրամ։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ  հաջորդ երեք տարիներին կստեղծի 175 նոր աշխատատեղ միջին 189 աշխատավարձի չափով, իսկ առ այսօր ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում»,- նշեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031