Բաժիններ՝

ԱՄՆ-ը մեղադրանքները չեղարկել է իրանցի ևս երկու գիտնականի նկատմամբ. Politico

ԱՄՆ-ի դաշնային դատախազները չեղյալ են հայտարարել երկու իրանցի գիտնականների՝ Մահբուբե Գաեդիի եւ Մարիամ Ջազայերիի նկատմամբ մեղադրանքները՝ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ՝ կողմերի միջեւ բանտարկյալների պատրաստվող փոխանակության շրջանակում: Դեկտեմբերի 12-ին այդ մասին հայտնել է Politico թերթը։

Թերթի տվյալներով՝ ավելի վաղ այդ գիտնականներին, որոնց ԱՄՆ-ում ձերբակալել են 2018 թվականին, առաջադրվել են մեղադրանքներ Իրան արգելված բժշկական պատրաստուկներ անցկացնելու փորձի մեջ: Նրանք պետք է այս շաբաթ դատարանի առաջ կանգնեին Ատլանտայում (Ջորջիայի նահանգ):

Նշվում է, որ Գաեդին եւ Ջազայերին անցնում էին այն նույն գործով, ինչ որ հեմատոլոգ Մասուդ Սոլեյմանին, ում ԱՄՆ-ի իշխանություններն ազատ են արձակել անցյալ շաբաթվա վերջին՝ Իրանում բանտարկության մեջ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացի Սիյուե Վենի հետ փոխանակման դիմաց: Կողմերի միջեւ բանտարկյալների փոխանակման շուրջը բանակցություններում միջնորդ է հանդես եկել Շվեյցարիայի կառավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031