Թբիլիսիում 16 մարդ է բերման ենթարկվել բողոքի ակցիայի ընթացքում
Թբիլիսիի կենտրոնում իրավապահները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 16 մասնակիցների՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
«Ընդամենը բերման է ենթարկվել 16 մարդ, բոլորն էլ՝ վարչական իրավախախտման համար»,-լրագրողներին հայտարարել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Ձերբակալվածների թվում է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները դեկտեմբերի 12-ի առավոտից որոշել են բողոքել գերագույն դատավորների ընտրության շուրջ քվեարկության գործընթացի դեմ, որը շուտով պետք է սկսվի խորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: