10 մլն դրամ անանուն նվիրատվություն՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին. Վարուժան Հոկտանյանը լուրջ կոռուպցիոն ռիսկ է տեսնում այստեղ
Սահմանադրական դատարանի դատավորներին թոշակի ուղարկելու մասին օրե՞նք, թե՞ կոռուպցիոն գործարք
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի ընդունմանն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների «դեմ» քվեարկությունը բնական է համարում, իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների այնհայտարարություններին, որ այս նախագիծը կոռուպցիոն գործարքի առաջարկ է, ապա Հոկտանյանը խորհուրդ է տալիս նման ձևակերպումներ անելուց առաջսպասել։
«Նախ պետք է սպասել և տեսնել, թե մինչև հունվարի 31-ը քանի՞ դատավոր կամավոր կգնա թոշակի։ Եթե նրանք գնում են, և դրանից հետո ունենում ենք ոչ անկախ դատական համակարգ, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ ունենք քաղաքական կոռուպցիա։Եթե սրա արդյունքում ունենանք այնպիսի դատական համակարգ, որը իսկապես կլինի անկախ, այդ դեպքում արված ծախսերն արդյունավետ կարելի է համարել։ Ես գիտեմ հետևյալը, եթե դատավորն անկախ չէ, այդ դեպքում նա շատ հեշտ ընկնում է «Ես՝ քեզ, դու՝ ինձ» գործարքի մեջ՝ այսինքն գործում է հետևյալ տրամաբանությունը՝ «Ես ընդունում եմ քեզ համար ցանկալի որոշումներ, դու աչք ես փակում մեր կոռուպցիոն գործերի վրա», հետևաբար՝ մենք ուշադիր հետևելու ենք եկող դատավորներին գործելաոճին»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասացՀոկտանյանը՝ համաձայնելով, որ, կոռեկտ չէ թոշակի ուղարկել այն դատավորներին, որոնք իրենց աշխատանքային ստաժովայդ թոշակը չեն վաստակել։
«Ես համաձայն եմ, որ մի քիչ կոռեկտ չէ. մի կողմից՝ այստեղ կա ֆինանսական խնդիր, իսկ մյուս կողմից, եթե սա դառնա պրակտիկա, ապա մենք կունենանք տհաճ երևույթ»,- ասացՀոկտանյանը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարի համոզմամբ՝ հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում միշտ չէ, որ պատժելը ճիշտ և արդյունավետ տարբերակ է։
«Օրինակ, երբ մենք ասում ենք՝ եղել է համակարգային կոռուպցիա, դա նշանակում է, որ շատ մեծ թվով պաշտոնյաների, դատավորների, դատախազների պետք է պատժեինք, և հիմա միգուցե կալանավայրերում էլ տեղեր չէին լինի, հետևաբար՝ այս օրենքը կարող է դառնալ նախադեպ, որ առանց պատժելու՝ կարելի է որդեգրել այլ մոտեցում։ Օրինակ, եթե մենք խոսում ենք ՍԴ դատավոների մասին, ապա ես չէի ասի, որ նրանք անձնական օգուտ ստանալու համար են այս կամ այն քայլն արել, և, հետևաբար՝ ես չէի ասի, որ իրենք, դասական առումով, կոռումպացված դատավորներ են։ Նրանց պարագայում, որքան ես գիտեմ, ավելի շատ խոսվում է ընտրական գործընթացների հետ կապված խնդիրների մասին»,- ասացՀոկտանյանը՝ ընդգծելով, որ իր համար կարևոր է այն, որ, եթե մենք այս գործընթացի արդյունքում ունենանք դատավորներ, որոնք կլինեն անկախ, և դա կփաստի ամբողջ դատական համակարգը և միջազգային այս կամ այն կառույցը,ապա կարող ենք ասել, որ արդյունքի հասել ենք։
Նմանություններ և կրկնություններ՝ «Կամազ»-ների և «Երևան» հիմնադրամի պատմության միջև
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է տեսնում Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվրաբերելուգործընթացում։
««Կամազ»՝թույլտվության դիմաց. պետք է հասկանալ՝ արդյո՞ք մյուս դիմորդները նույն ժամանակահատվածում դիմել և շինթույլտվություններ ստացել են, արդյո՞ք եղել են մարդիկ, որոնք այդ ժամանակահատվածում դիմել են քաղաքապետարանին թույլտվություն ստանալու համար և մերժում ստացել։ Այս հարցը պետք է պարզի ընդդիմադիր խմբակցությունների ստեղծած քննիչ հանձնաժողովը։ Ես ուղղակի նմանություններ եմ տեսնում Հայկ Մարությանի և Տարոն Մարգարյանի, «Կամազ» ների և «Երևան հիմնադրամի» միջև. տեսնում եմ նաև կրկնություններ»,- ասացՀոկտանյանը։
Անանուն նվիրատվություններ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին. ինչի՞ դիմաց
«Այստեղ կոռուպցիոն լուրջ ռիսկ կա, առավելևս, որ նվիրատվությունն այդ չափովարվել է անանուն, բայց ասել, որ կոռուպցիա կա, դա կարելի է միայն այն ժամանակ, երբ բացահայտվի, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ընկերություններ ստացել են արտոնություններ։ Այդ ժամանակ կարող է բացահայտվել նաև քաղաքական կոռուպցիա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասացՎարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ղեկավարած «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին10 մլն դրամ անանուն նվիրատվությանը։
«Այդ նվիրատուները, երբ ստանում են հնարավորություն՝ թելադրել իրենց ձեռնտու քաղաքականություն համապատասխան ոլորտում. դասական իմաստով՝պետության զավթում է դառնում»,- ասացնա։
Ըստ Հոկտանյանի՝ պետք է նաև հետևել, թե այդ նվիրատվություններն ինչպես են ծախսվում։
«Երկրորդ խնդիրը հետևյալն է՝ այդ գումարն ինչպես է ծախսվում. հնարավոր է՝ դա ծախսվի կուսակցաշինության և այլ ոչ հաճելի երևույթների համար»,- ասաց Հոկտանյանը։
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում