Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան

Իշխանական քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինություններն՝ առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի», – ասաց Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կառավարությունը ստուգումներ կանի՞ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածին դեպքում:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ արխիվացման գործընթաց կա ու, հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, դա բարդ գործընթաց կլինի:

«Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ», – ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս