«ՀՔԾ-ն Նախագահ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց առաջ պետք է հիմնավորեր այս դեպքում գործառութային անձեռնմխելիության բացակայությունը»

Իրավաբան Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն կեղծերին, այդ թվում ՀՔԾ-ին…

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ։

Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Դրույթն իր մեջ պարունակում է բոլոր բաղադրատարրերը, որոնք անհրաժեշտ են հանրապետության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցին իրավական դիտանկյունից հստակ պատասխանելու համար։

Բացի այդ, ս/թ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 1476 որոշմամբ հստակ ամրագրել է իրավական այն սահմանները, որոնք ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի կիրառելիությունը։

Ցանկանում եմ նաև կեղծ ՀՔԾ-ի աշխատանքը թեթևացնելով նշել, որ թե՛ 2005 և թե՛ 2015թթ. խմբագրություններում Սահմանադրության վերոնշյալ դրույթը մնացել է անփոփոխ։ Հետևաբար, օրենսդրի կամքը Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի մասով անփոփոխ են մինչ օրս։

Հիմա՝ ըստ էության։

Սահմանադրական դատարանը մի շարք փաստերի հետ մեկտեղ ամրագրել է նաև հետևյալը.
Սահմանադրությունը կարևորագույն սահմանադրական գործառույթներ իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց օժտել է անձեռնմխելիությամբ։ Պաշտոնատար անձանց թվին է դասվում Հանրապետության նախագահը։

ՍԴ-ն հստակ տարանջատելով Նախագահի անձեռնմխելիության տեսակները(անձնական, գործառութային)։

Գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը, քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է։

Ըստ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Այսպես, Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից:

Այս ամենից հետևությունը միայն մեկն է։ ՀՔԾ-ն Նախագահ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց առաջ պետք է հիմնավորեր այս դեպքում գործառութային անձեռնմխելիության բացակայությունը։

Ինչը պատշաճ կարգով չի արվել, և դրա արդյունքում Նախագահի նկատմամբ իրականացվող որևէ դատավարական գործողություն չի կարող համարվել իրավաչափ։

Հ.Գ Սերգո Կարապետյանին. Մարդ մնալու թեման ուժի մեջ է»։

Ի գիտություն կեղծերին, այդ թվում ՀՔԾ-ինՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ։…

Gepostet von Anna Mkrtchyan am Donnerstag, 5. Dezember 2019

Տեսանյութեր

Լրահոս