Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում ձյուն է գալիս
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:42-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում ձյուն է տեղում:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։