Բաժիններ՝

Պանրով կրեկերներ. հրաշալի են քաղցր սուրճի և գարեջրի հետ

Բաղադրիչներ

1. Պինդ պանիր – 100 գ
2. Ալյուր – 100 գ
3. Կարագ – 100 գ
4. Ձվի դեղնուց – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Սառը կարագը ալյուրի հետ կտրատել դանակով:

Կարդացեք նաև

2. Ավելացնել քերած պանիրը և դեղնուցը: Խառնել բոլոր բաղադրիչները և խմորից գունդ ձևավորել:

3. Փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպե դնել սառնարանը:

4. Խմորը բաժանել 2 մասի: Գրտնակել գնդերը:

5. Խմորի շերտից խորանարդիկներ կտրել:

6. Թխել կրեկերները 10 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս