
Գործադիրը կքննարկի տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը արտոնություն տալու հարցը

ՀՀ կառավարությունը կքննարկի տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը:
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու հարցը ներառված է կառավարության նոյեմբերի 28-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:
«ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- նշված է որոշման նախագծում: