Պատահար «Վերադարձ» ռեստորանային համալիրի մոտ

Նոյեմբերի 26-ին, ժամը 00:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին՝ «Վերադարձ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ Դավիթ Բ., ծնված 1989 թ.) և «Hummer» (վարորդ՝ Կարեն Ս., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս