Բաժիններ՝

ՀՀ-ից Հնդկաստանի քաղաքացիների ելքերը 604-ով ավելի են, քան մուտքերը. Վիճակագրական կոմիտեի պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե այս տարի Հնդկաստանի քաղաքացիների մուտքերը ՀՀ 37 հազարով ավելի շատ է եղել, քան նրանց ելքը: Լրատվամիջոցներն այդ տվյալները ներկայացրել են՝ հղում անելով սահմանային գրանցումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարինե Կույումջյանը նշեց, որ նման ցուցանիշ գոյություն չունի:

«Վերջին տվյալները հրապարակված են «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցում (տես՝ «Հավելված 2. Հետաքրքրաշարժ վիճակագրություն», էջ 220) և վերաբերվում են 2019թ. 9 ամսվան ու ըստ դրանց՝ Հնդկաստանի փաստաթղթերթով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական է 604-ով: Այսինքն, 2019թ. հունվար-սեպտեմբերին ըստ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների, Հնդկաստանի փաստաթղթերով մուտքերը ՀՀ կազմել են 28 741 դեպք, իսկ ելքերը՝ 29 345 դեպք: Հետևաբար, ՀՀ-ից ելքերը 604 դեպքով ավելի են, քան մուտքերը»,- պարզաբանեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս