Բաժիններ՝

«Ես բոյֆրենդ չունեմ: Դա չի նշանակում, որ ես այլևս ոչ ոքի չեմ գտնի». Սելին Դիոնը՝ ամուսնության մասին

Watch What Happens Live with Andy Cohen հեռուստածրագրի եթերում Սելին Դիոնը պատմել է, որ սեր «չի փնտրում» ամուսնու մահից հետո, բայց պատրաստ է նոր հարաբերությունների։

Հաղորդավարի այն հարցին, թե նա հանդիպում է արդյոք որեւէ մեկի հետ եւ ինչ է մտածում ամուսնության մասին, երգչուհին պատասխանել է. «Ես ոչ ոքի հետ չեմ հանդիպում: Ես բոյֆրենդ չունեմ: Դա չի նշանակում, որ ես այլեւս ոչ ոքի չեմ գտնի: Եթե դա տեղի ունենա, հիանալի կլինի: Եթե դա տեղի չունենա, նույնպես հիանալի կլինի, որովհետեւ ես դեռ սիրահարված եմ»:

Դիոնը պարզաբանել է, որ ինքն զգում է իր ամուսնու՝ Ռենեի ներկայությունը: «Ես նրան ամեն օր տեսնում եմ իմ զավակների աչքերում: Իմ բախտը բերել է, որ երեք հիանալի որդի ունեմ: Բայց ես բաց եմ նոր հարաբերութունների համար»,- հավելել է երգչուհին:

Նա խոստացել է երկրպագուներին պատմել, եթե իր կյանքում որեւէ մեկը հայտնվի:

Դիոնի ամուսինը՝ Ռենե Անժելիլը, մահացել է 2016 թվականին երկարատեւ հիվանդությունից հետո: Նրա մահվանից երկու օր անց կյանքից հեռացավ Սելինի ավագ եղբայրը՝ Դենիել Դիոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս