
Արագ թխվածքաբլիթներ, ինչպես մայրիկի մոտ

Բաղադրիչներ
1. Մարգարին – 250 գ
2. Թթվասեր – 300 գ
3. Ալյուր – 2.5-3 բաժակ
4. Փխրեցուցիչ – 0.5 փաթեթ
Պատրաստման եղանակը
1. Խառնել բոլոր բաղադրիչները, ձեռքերով փափուկ, կպչուն խմոր հունցել:
2. Մոտ 30 րոպե դնել սառնարանը:
3. Պատրաստի խմորը բացել: Բաժակի միջոցով թխվածքաբլիթներ կտրել, թավալել շաքարավազի մեջ և շարել կաղապարի վրա:
4. Թխել 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը