
ԱՄՆ-ից գիտնականը Մարսի վրա միջատներ է հայտնաբերել

Օհայոյի համալսարանի ամերիկացի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը պնդում է, որ Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում նա գտել է արարածների հետքեր, որոնք նման են երկրային միջատներին, գրում է Science Alert-ը:
Ռոմոզերը, ով ուշադիր ուսումնասիրել է լուսանկարները, նշում է, որ մարսյան միջատներն ունեն թևեր, պատյաններ և բեղիկներ: Նա պնդում է, որ լուսանկարներում միջատների դիրքը բնորոշ է շարժվող և թռչող միջատներին:
Ըստ միջատաբանի՝ նրա սենսացիոն հայտնագործությունը կարող է հանգեցնել հետագա հետազոտությունների և եզրակացության, որ Մարսի վրա կյանք կա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը