
Ընտանեկան ՊԵԿ. Հայր ու որդի իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայր եւ որդի Խոստեղյաններն իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը։ Հայրը՝ Սիմակ Խոստեղյանը, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի հարկայինի պետը։ Ներկայումս նա նույն հարկայինում զբաղեցնում է սպասարկման բաժնի պետի պաշտոնը։ Օրերս էլ նրա որդին՝ Սասուն Խոստեղյանը, նշանակվել է Գեղարքունիքի հարկայինի պետի տեղակալ։
Խոստեղյանը հին գել է, ինչպես ասում է ժողովուրդը։ Ասում են՝ հարկայինի պետ եղած ժամանակ մարզի բոլոր հարկատուների, տնտեսվարողների հետ լեզու էր գտել. նրանք մուծվում էին, ինքը աչք էր փակում։
Ինչպես երեւում է՝ Պետական եկամուտների կոմիտեն աստիճանաբար վերածվում է Պետական եկամուտների ընտանիքի։ Այս կառույցում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների գերդաստանով աշխատելու մասին բազմիցս ենք գրել։ Վատագույն ավանդույթները, սակայն, շարունակվում են»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: