Խալեդ Հելիոուին նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ներդրումային հանձնաժողովի նախագահ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Խալեդ Հելիոուիին իր ներդրումային հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին։

Ուրախ ենք տեղեկացնել, որ պարոն Խալեդ Հելիոուին նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF, ԱՆԻՖ) ներդրումային հանձնաժողովի նախագահ։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց՝ «Տնօրենների խորհրդում երկու կարևոր նշանակումներից հետո, մեծ ուրախությամբ ուզում ենք հայտարարել, որ Խալեդ Հելիոուին նշանակվել է ներդրումային հանձնաժողովի նախագահ։ Չնայած իր երիտասարդ տարիքին Խալեդը հանդիսանում է միջազգային մասշտաբի փորձառու ներդրող։ Սկսելով իր աշխատանքային ուղին ներդրումային բանկերի և մասնավոր կապիտալի ոլորտում՝ նա հանդիսացել է տեխնոլոգիական ոլորտում Եվրոպական մեծ ընկերության ղեկավար և իրականացրել վերջինիս բարձր արժեքով վաճառքը։ Այնուհետև Խալեդը մեծ հաջողությունների է հասել՝ վաղ փուլերում ներդրումներ իրականացնելով այնպիսի հայտնի տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում, ինչպիսիք են՝ Ուբերը, Դելիվերուն և այլոք։»

«Միաժամանակ, Խալեդի գործելաոճը և բարոյագիտությունն ուղղակիորեն համապատասխանում են ներդրումային հանձնաժողովի նախագահի դերին ներկայացվող պահանջներին։ Մեր թիմը և ես, որպես Խալեդի հին ընկերներ, շատ ուրախ ենք, որ ֆոնդի զարգացման այս բեկումնային փուլում վերջինս միացել է մեզ»,- ավելացրեց պարոն Փափազյանը։»

Պարոն Հելիոուին նշեց՝ «Մեծ շնորհակալությամբ և պատասխանատվության խոր զգացումով եմ ընդունել իմ սիրելի ընկեր Դավիթ Փափազյանի առաջարկը միանալ ԱՆԻՖ-ին՝ որպես ֆոնդի ներդրումային հանձնաժողովի նախագահ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և հատկապես երիտասարդությունն արեցին այն, ինչ գրեթե անհնարին էր թվում՝ խաղաղ հեղափոխության միջոցով իրենց քաղաքական ապագայի հանդեպ սեփականության պահանջի ներկայացումը»:

«Շնորհիվ մաթեմատիկական և ինժեներական ունակությունների, խորհրդային ժամանակաշրջանում կրթության մեջ իրականացված ներդրումների, մտքի ու մտածելու ազատության և հեղափոխության արդյունքում բացահայտված մեծ նպատակասլացության՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ ներուժ ունի դառնալու նորարարության և ձեռներեցության տարածաշրջանային նոր կենտրոն։ Հպարտ եմ կիսել իմ փորձը, կապերը և ներդրումային դատողությունը՝ ուղղելով դրանք Հայատանի տնտեսական ներուժի բացայատմանն ու դրա զարգացման աքսելերացմանը»։

Խալեդ Հելիոուիի կենսագրությունը

Խալեդ Հելիոուին ակտիվ ներդրող է, ով ներդրումներ է իրականացրել այնպիսի ստարթափերում, ինչպիսիք են՝ Ուբերը (որպես առաջին եվրոպացի ներդրող), Դելիվերուն, Սոլդոն, Յումին և այլն։ Նախկինում եղել է Բիգփոյնթ ընկերության գործադիր տնօրեն, որը Գերմանիայում ամենամեծ խաղային ընկերությունն է և ունի ավելի քան 500 աշխատակից և 400 միլիոն գրանցված օգտատեր։ Նա ղեկավարել է ընկերությունը և գլխավորել դրա վաճառքը Յուզու Ինտերակտիվին։ Մինչ այդ աշխատել է մի շարք ներդրումային բանկերում։

Խալեդ Հելիոուին ազգությամբ թունիսցի-ֆրանսիացի է։ Ըստ նրա ձեռներեցությունը չափազանց կարևոր դեր ունի երկրի տնտեսական և սոցիալական զարգացման հարցում, ինչն էլ նա փորձում է տարածել իր ծննդավայր Թունիսում՝ հանդես գալով որպես մենթոր ձեռնարկատերերի և ուսանողների համար։ Խալեդ Հելիոուին ՄԱԿ-ի միջազգային մասշատաբի լիդեր է թվային դաշտում։ Նա մի շարք խոշոր ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ է։

Ուսանել է ՍյուդՓարիզ համալսարանի մագիստրատուրայում։ Ունի Աալբորգ համալսարանի միջազգային կառավարման սերտիֆիկատ։

Տեսանյութեր

Լրահոս