«Այդ իրավունքը չեք վաստակել և չէիք էլ կարող». Գայանե Աբրահամյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում չընդգրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում և ավելացնել կենսաթոշակները։

Պատգամավոր Ուրիխանյանը քաղաքական մեծամասնությանը հիշեցրեց, որ իրենց ժողովուրդը սկուտեղի վրա է մատուցել իշխանությունը, հետևաբար՝ պետք է հոգալ նրանց սոցիալական կարիքները, ինչին անմիջապես արձագանքեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու« իմքայլական» պատգամավորները։

Մասնավորապես՝ Գայանե Աբրահամյանը խորհուրդ տվեց այլևս այդ ոճոով չխոսել, ինչի իրավունքը, ըստ նրա, գուցե Ուրիխանյանն ունեցել է նախորդ գումարման Ազգային ժողովում։

«Վստահեցնում եմ՝ այս Ազգային ժողովում որևէ կերպ այդ իրավունքը չունեք. այս բառամթերքով, տոնայնությամբ, այս մուննաթով, որը պերմանենտ է դարձել, կարծում եմ, խոսելու իրավունքը չեք վաստակել և չէիք կարող վաստակել, որովհետև գոնե այս Ազգային ժողովը 70 տոկոս քվե է ստացել՝ կասկածի տակ չդրվող ընտրությունների արդյունքներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս