«Անսարք մեքենաներով ո՞նց հասնենք Գյումրի, մնանք ճանապարհների՞ն». ավտոներկրող
Այսօր բողոքի դուրս եկած ավտոներկրողները հայտարարում էին՝ Հայաստան եկող մեքենաների մի մասն անսարք են լինում: Դրանք հիմա փակ բեռնախցիկներով բերվում են Երևան, և եթե մայրաքաղաքի ավտոմաքսատները չսկսեն գործել, նրանք ստիպված կլինեն իրենց անսարք մեքենաները հասցնել Գյումրի:
«Հայաստան բերվող ոչ բոլոր մեքենաներն են սարքին, մենք հիմա ինչպե՞ս այդ անսարք մեքենաներով հասնենք Գյումրի, դեռ մի բան էլ՝ հետ բերենք Երևան: Ո՞նց է անսարք մեքենան հասնելու Գյումրի, մնանք ճանապարհի՞ն, թողնենք ճանապարհների՞ն մեքենաները»,- դժգոհում էր բողոքի ցույցի մասնակից ավտոներկրողներից մեկը:
Հիշեցնենք՝ այսօր «Չենք ուզում գնալ Գյումրի» կարգախոսով ավտոներկրողները փակել էին Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



