
Յուրգեն Կլոպը քննադատության է ենթարկել ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին

Անգլիական «Լիվերպուլ»-ի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատության է ենթարկել ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին:
Այս մասին գրում է The Guardian-ը: «Մենք զարմանում ենք, թե ինչու բարձրակարգ ֆուտբոլիստները չեն կարողանում բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել երկար ժամանակ: Այժմ ֆուտբոլիստները գրաֆիկն այնքան խիտ է, որ դրա պատճառով նրանք հաճախակի են վնասվածքներ ստանում: Այդ խնդրի համար մի քանի լուծումներ կան: Սակայն չի եղել մեկ օր, որ ՈՒԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն կամ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտածեն ֆուտբոլիստի, այլ ոչ թե իրենց շահերի մասին»,-ասել է նա:
Օրեր առաջ ԶԼՄ-ներում լուրեր կային, ըստ որի «Լիվերպուլ»-ը մտադիր է չշարունակել պայքարն Անգլիայի լիգայի գավաթում: