«Իշխանություններն են ԵԽԽՎ-ին թաքուն Հայաստան բերել». Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը պնդում է՝ մեր իշխանությունն է պահանջել, որ ԱԺ մշտական հանձնաժողովների հանդիպումը ԵԽ անդամների հետ լինի գաղտնի:
«Ասում են՝ իբր ԵԽ-ն պահանջել է, որ քննարկումը գաղտնի լինի, չհրապարակվի: Պաշտոնապես հայտարարում եմ ԱԺ պատգամավորներից մեկի հետ իմ զրույցի մասին, որն ասաց հետևյալը՝ «մենք ԵԽԽՎ-ից հարցրինք՝ ինչո՞ւ եք ուզել, որ քննարկումը գաղտնի լինի, ինչո՞ւ հրապարակային չի լինում, ԵԽԽՎ-ից հստակ պատասխանել են, որ ձեր իշխանություններն են ուզում, որ գաղտնի լինի»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:
Ըստ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահի՝ Ստամբուլյան կոնվենցիան մեծ առևտրի մի մասն է միայն:
«Հիմա միայն Հրայր Թովմասյանն է խանգարում, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի: Հայտնի է, որ մինչև այս ամենն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հետ: Այնտեղ եղել է պայմանավորվածության փորձ, որ՝ դուք աչք փակեք այն ամենի վրա, ինչ մենք անում ենք՝ ՍԴ նախագահի ծեր հորն ենք տանում հարցաքննության, աղջիկ երեխաներին, մենք էլ վավերացնենք Ստամբուլյան կոնվենցիան»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ