Բաժիններ՝

«Չվնասող լրագրություն». Ինչպես լուսաբանել ինքնասպանությունների և սպանությունների դեպքերը. սեմինար՝ լրագրողների համար

«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նախաձեռնել է «Չվնասող լրագրություն» խորագրով հատուկ սեմինար լրագրողների համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին (ժամը՝ 13:00-ից 15:30-ը):

Սեմինարի ընթացքում կբանախոսեն «Ինթրա» ՀԱԿ գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժիշկ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Կրեատիվ ինդուստրիաների ամբիոնի վարիչ, հոգեբան Նունե Վարդանյանը:

Բանախոսները կանդրադառնան ինքնասպանությունների և սպանությունների մեկնաբանման առանձնահատկություններին (նախատեսվում է առանձին անդրադարձ Զինված ուժերում տեղի ունեցող պատահարներին), ինչպես նաև կխոսեն սեփական հույզերը վերահսկելու և երկրորդային տրավմատիզացիայից խուսափելու ռազմավարության մասին:

Միջոցառմանը մասնակցող լրագրողներին կտրվեն սերտիֆիկատներ և հատուկ նվեր-քարտեր:

Կարդացեք նաև

Գրանցվել այստեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031