Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն: Այս մասին հայտնել է ազգային Ընտրական հանձնաժողովը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Բոլիվիայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացվում նախագահական ընտրություններում ձայների հաշվման ֆոնին, ակցիաներից մի քանիսը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Այս մասին հայտնել է El Deber հրատարակությունը:
Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (115 կողմ և 4 բացակա) վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ճապոնիայի Նարուհիթո կայսրը հոկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել է իր գահակալության մասին՝ երկրի Սահմանադրությանը եւ կայսերական տան վերաբերյալ օրենքին համապատասխան: Նրա ուղերձը հնչել է գահակալության արարողության ժամանակ, որն ընթանում է Տոկիոյում:
Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով հոկտեմբերի 20-ին և 21-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության եւ ուղորոշման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ. Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն:
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում է «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 03:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 00:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու մասին։ Անշուշտ, անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն կամ իրավական մոտեցումեր փնտրելը, բայց մենք փորձեցինք ՀՔԾ-ի մանվածապատ տեքստից հասկանալ, թե ինչում է մեղադրվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանի օդանավակայանի փակվելը բացասաբար է անդրադառնում Ղամշլիի հայության վրա, որովհետեւ դրա այլընտրանքը Ստամբուլի օդանավակայանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում երեկ կայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի եւ քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայության մի շարք աշխատակիցներին կոչումներ եւ պարգեւատրումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել եւ այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թեւանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը, գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում հայտնաբերվել է թունել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթեւեկում, 2 միլիոն դոլարով վերանորոգված պետական առանձնատանն է ապրում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ), ԱՎԾ-ի նկարած թվերով էլ շարունակում է կերակրել հանրությանը։
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» թերթի հետ բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ հենց Կոմիտեն ունի խնդիր՝ ժամանակ, ռեսուրս են ծախսում, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են: «Այո, իհարկե, նման իրավիճակներ լինում են»,- ասել է Հ. Գրիգորյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան կառանձնանա ուժային կառույցներին վերաբերող «պատմական» օրինագծի ընդունմամբ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ թանկարժեք գործուղման է` դեպի Իտալիա, նիստերը կվարի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ում վրա են դրվել ԱԺ նախագահի պարտականությունները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, եւ դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման «արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջեւ կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ շուրջ ընթացող գործընթացները իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել, քանի որ Հրայր Թովմասյանից ու ՍԴ ներկայիս կազմից ազատվելը նրանց համար կենաց-մահու խնդիր է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերի Օսիպյանը։
«Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։ Հայտնի է, որ դեռ համատեղ աշխատանքի տարիներից նրանց միջեւ ջերմ ընկերական փոխհարաբերություններ են հաստատվել:
«Երբ պարզվեց, որ Երևանի նախկին քաղաքային իշխանությունը չէր հրապարակում տրված պարգևատրումների կարգադրությունները, դատախազությունը նյութերը ուղարկեց ԱԱԾ: Հ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի որ դա կարող է հետեւանքներ ունենալ մի քանի նախարարների, Արարատ Միրզոյանի, անգամ Նիկոլ Փաշինյանի նույնական կարգավիճակի հետ կապված։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատել իրեն պաշտոնից: Որպես պատճառ նշել էր, թե «չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաեւ կադաստրի ոլորտը:
The Walt Disney Co. կինոստուդիայի «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Անջելինա Ջոլին է, անցած հանգստյան օրերին առաջատարն է դարձել Հյուսիսային Ամերիկայի վարձույթում՝ հավաքելով մոտավորապես 36 մլն դոլար:
Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել առավել ունեւոր մարդկանց թվով: