Disney-ի «Մալեֆիսենտա» ֆիլմը «Ջոկեր»-ից առաջ է անցել ամերիկյան վարձույթում
The Walt Disney Co. կինոստուդիայի «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Անջելինա Ջոլին է, անցած հանգստյան օրերին առաջատարն է դարձել Հյուսիսային Ամերիկայի վարձույթում՝ հավաքելով մոտավորապես 36 մլն դոլար: Այդ մասին գրել է MarketWatch-ը:
ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմաններից դուրս ֆիլմը վաստակել է եւս 117 մլն դոլար:
Կինոնկարն առաջին տեղից հետ է մղել ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը, որը վարձույթի առաջատարն էր մնում երկու շաբաթ: Մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում առաջին ուիք-Էնդում դրա գրանցած արդյունքն զգալիորեն ավելի վատ էր, քան առաջին մասինը, որը գրեթե 70 մլն դոլար էր հավաքել 2014 թվականին:
«Ջոկեր»-ը երրորդ հանգստյան օրերին 29,2 մլն դոլար է հավաքել Հյուսիսային Ամերիկայում: Վարձույթ մտնելու սկզբից ի վեր այս տարածաշրջանում ֆիլմը վաստակել է ավելի քան 247 մլն դոլար, իսկ նրա սահմաններից դուրս՝ 737,5 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականը հյուսիսամերիկյան վարձույթում անցած հանգստյան օրերին զբաղեցրել է «Zոմբիլենդ. ստուգիչ կրակոց» ֆիլմը, որը հավաքել է 26,7 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: