«Նիկոլ Փաշինյանին մենք ենք թվերը տալիս». Արտակ Դավթյան
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին՝ հայտարարել էր, թե այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում։
Այս թվերի հրապարակումը որոշ մարդկանց և մասնագետների մոտ դժգոհություն առաջացրեց:
Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանին իրենք են այդ թվերը տալիս:
«Թվակազմի որոշակի տվյալներ որ վարչապետը հրապարակում է, որպես կանոն, անպայման խորհրդակցում է, և մենք ենք տվյալ թվերը տալիս՝ համարելով, որ որևէ խնդիր չկա: Մենք ունենք 10 հոգանոց զորամաս, ունենք 3000 հոգանոց: ԳՇ-ում ունենք համապատասխան կառույց, և այդ թվերը ուսումնասիրում ենք, նոր միայն հայտարարում, որ մեզ վնաս չբերի»,- շեշտեց նա:
Մարիամ Պետրոսյան