Թուրքիայում տարեկան 29 մլն տոննա սննդամթերք վերածվում է թափոնի
Թուրքիայում յուրաքանչյուր տարի ստացվող շուրջ 49 մլն տոննա պտուղ –բանջարեղենի 25-40 տոկոսը թափվում է։ Այլ կերպ ասած՝ թափոնի է վերածվում 12 մլն տոննա պտուղ-բաջարեղեն, որի արժեքը կազմում է 25 մլրդ լիրա կամ 4․4 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Պետք է նշել, որ թափոնի վերածվող պտուղ բանջարեղենի քանակը ավելի քան 4 անգամ գերազանցում է տարեկան Թուրքիայից արտահանվող պտուղ –բանջարեղենի ծավալները։
Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր տարի այս երկրում թափոնի է վերածվում շուրջ 29 մլն տոննա սննդամթերք, որի միջին արժեքը կազմում է 214 մլրդ լիրա (շուրջ 37 մլրդ 876 մլն դոլար)։ Ընդ որում, Թուրքիայում օրական թափվում է 4․9 մլրդ հաց, ինչը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 1․7 մլրդ։
Այս երկրում խնայողաբար չեն օգտագործվում նաև ջրային պաշարները։ Հայտնի է, որ մեկ անձին օրական միջինում անհրաժեշտ է 25 լիտր ջուր։ Սակայն ժամանակակից կենցաղում որպես մեկ անձի կողմից օրական սպառվող ջրի միջին ցուցանիշ ընդունված է համարել 150 լիտրը։ Այնինչ, Թուրքիայում այդ ծավալը կազմում է միջինում օրական 217 լիտր։ Մինչդեռ երկրի քաղցրահամ ջրի պաշարներն անսպառ չեն, իսկ տարեկան տեղումների միջին ծավալը 643 խորանարդ կիլոմետր է, այն դեպքում, երբ համաշխարհային միջին ցուցանիշը 800 խորանարդ կիլոմետր է։