Մարզադաշտում հայտնված Արցախի դրոշի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. պատիժ են ուզում

Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Դյուդելանժն» ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղին»:

Ֆուտբոլային հանդիպումը, սակայն, անակնկալ ընդհատվեց՝ ՖԱՖ-ի կազմակերպած ակցիայի պատճառով։ Մարզադաշտում թռչի թևով  հայտնվեց Արցախի դրոշը:

Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների և կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։

«Նման քաղաքականությանն ի պատասխան կեղծ «Քարաբախ» ակումբի դեմ հանդես ենք գալիս Արցախը ներկայացնող, պրոպագանդող ակցիաներով, որոնց միջոցով միջազգային ամենահայտնի պարբերականները լուսաբանում են խնդիրը ոչ միակողմանի, եվրոպական ակումբների տասնյակ հազարավոր երկրպագուներ ուսումնասիրությունից հետո ճիշտ պատկերացում են կազմում Արցախի մասին»,- ասված է ՖԱՖ-ի տարածած հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունն արդեն արձագանքել է այս իրադարձությանը։ Ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլահևան անդրադարձել է «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» ֆուտբոլային՝ նշելով.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել  է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատիժ կկրեն»։

Տեսանյութեր

Լրահոս